Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

ՀՀԿ-ում էլի փնտրտուք է

ՀՀԿ-ում էլի փնտրտուք է
17.03.2017 | 02:19

Ընդդիմադիրներն ընտրվելու դեպքում խոստանում են կախարդական փայտիկի օգնությամբ տնտեսական հրաշքներ գործել երկրում։ Մարդիկ սպասում են օր առաջ իրենց վիճակի բարելավման, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր խոստում կարող է ոգևորիչ լինել։ Իսկ թե ինչ տնտեսական հաշվարկների վրա են հենված ընդդիմադիրների խոստումները, հազիվ թե հանրությանը հետաքրքրի։


Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում ներքին հրահանգ է տրվել որոշ կուսակցականների՝ ուսումնասիրել ու հրապարակավ հակադարձել ընդդիմադիրների նախընտրական ծրագրերի հատկապես տնտեսական մասին։ Ներկայացնել նաև սեփական մոտեցումները և հասարակությանը ցույց տալ, որ ընդդիմադիրներն ընդամենը պոպուլիստական հայտարարություններ են անում։ ՀՀԿ-ում մտահոգված են, որ կուսակիցները չեն կարողանում իրենց տնտեսական քայլերն այնպես մեկնաբանել, որ հանրությունը հավատա և «չտրվի» ընդդիմադիրների խոստումներին։ Ահա և «խելքը գլխին» տնտեսական վերլուծաբաններ են պեղում, որ ընդդիմադիրների հետ բանավեճի բռնվեն։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1252

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ